Մեր ադրբեջանցի գործընկերներին Դավիթ Գարեջիի կապակցությամբ նոր հայտնաբերված հանգամանքների մասին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն
Մեր ադրբեջանցի գործընկերներին Դավիթ Գարեջիի կապակցությամբ նոր հայտնաբերված հանգամանքների մասին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն

Ադրբեջանը եղել է, կա և մնում է Վրաստանի ռազմավարական գործընկերը, շատ սերտ հարևան և բարեկամ երկիրը, որևէ հետաքննության գործընթաց և նոր հայտնաբերված հանգամանքները սահմանազատում-սահմանագծման հանձնաժողովի գործընթացի շրջանակներում չեն ազդի մեր ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վրա,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է կառավարության նիստից հետո:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Վրաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել բովանդակալից զրույց սահմանազատման-սահմանագծման գործընթացի կապակցությամբ, մասնավորապես, Դավիթ Գարեջիի վերաբերյալ, քանի որ դա չափազանց կարևոր և զգայուն հարց է երկու երկրների հարաբերություններում:

«Մեր ադրբեջանցի գործընկերներին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն նոր հայտնաբերված հանգամանքների մասին, որոնք առաջացել են նոր նյութերի որոնման արդյունքում: Մասնավորապես, ես նկատի ունեմ նոր քարտեզագրական նյութերը, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետների եզրահանգումները: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շարունակել բովանդակային աշխատանքը հանձնաժողովի շրջանակներում, որպեսզի հանձնաժողովը երկու կողմերի հետաքրքրությունների նախատեսմամբ ընդունի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հանձնաժողովի շրջանակներում բոլոր կողմերը պաշտպանում և պաշտպանելու են իրենց դիրքերը: Մենք չենք կարող բողոքներ ունենալ ադրբեջանական կողմի դեմ, և այդ դիրքորոշումը գիտեն մեր ադրբեջանցի գործընկերները: Դա շատ հստակ արտահայտվեց այս այցից հետո մեր համատեղ մամուլի ասուլիսում: Այդ բանից հետո մեր օպոնենտների կողմից մենք տեսանք բացարձակ անհիմն հարձակում, ինչպես իմ, այնպես էլ կառավարության վրա, իբր այս հարցը քաղաքականացվում է, ինչը բացարձակապես անհիմն կապ է՝ Ադրբեջանում և Հայաստանում ընթացող էսկալացիայի հետ: Մեր հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատում չկար, այս գործընթացը սկսվեց սեպտեմբերի 27-ին, դա օպոնենտների կողմից հարցի անպատասխանատու քաղաքականացման փորձ է: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի ստվեր չի գցվի մեր ռազմավարական գործընկերության և մեր հարևան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների վրա», – ասել է Դավիթ Զալկալիանին:

Թողնել մեկնաբանություն