Մենք վրդովված ենք Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ  մեղադրանք ներկայացնելու և ժամանակի պայմանների կապակցությամբ. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն
Մենք վրդովված ենք Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու և ժամանակի պայմանների կապակցությամբ. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել կապված գլխավոր դատախազության կողմից «Թի Բի Սի բանկի» համահիմնադիրներ, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրանքի հարցով:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, դեսպանատունը ուշադիր հետևում է Վրաստանի գլխավոր դատախազության կողմից «Թի Բի Սի բանկի» համահիմնադիրներ, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ քրեական մեղադրանքի շուրջ զարգացած իրադարձություններին:

«Մենք վրդովված ենք մեղադրանք ներկայացնելու և ժամանակի պայմանների կապակցությամբ:

Անկողմնակալ և թափանցիկ իրավական համակարգը, որն ազատ է քաղաքական ազդեցությունից, շատ կարևոր է Վրաստանի արևմտյան ինտեգրման և արտասահմանյան ներդրումների համար:

Մենք աջակցում ենք Անակլիայի նավահանգստի նախագծին, որն ամերիկյան ներդրումների կարևոր աղբյուրն է Վրաստանում»,-նշված է հայտարարությունում:

Թողնել մեկնաբանություն