Մենք ունենք տարածաշրջաններ, որտեղ պատվաստված մարդկանց թիվը շատ փոքր է, տպավորություն է մնում, որ նրանք չգիտեն որ կորոնավիրուս կա. Իվանե Չխեիձե
Մենք ունենք տարածաշրջաններ, որտեղ պատվաստված մարդկանց թիվը շատ փոքր է, տպավորություն է մնում, որ նրանք չգիտեն որ կորոնավիրուս կա. Իվանե Չխեիձե

Վրաստանում մենք ունենք շրջաններ, որտեղ պատվաստված մարդկանց մատի վրա կարելի է հաշվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է պատվաստումների տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:

Չխաիձեի խոսքով, պատվաստումների առումով մարզերում աղետալի վիճակ է:

«Ինձ զարմացրեց այն ակտիվությունը, որը նկատվել է պատվաստումների համար նախնական գրանցման ժամանակ: Թբիլիսիում, «Սինոֆարմ»-ի համար բոլոր տեղերը զբաղված են առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Երկրորդ անհասկանալի երևույթն ինձ համար այն է, որ այսօր մենք ունենք 73% – Թբիլիսիում, 9% – Աջարիայում և 9% – Իմերեթիում, մինչդեռ Վրաստանի այլ շրջաններում պատվաստումների մակարդակը 2% է և 1%-ից պակաս: Վրաստանում մենք ունենք շրջաններ, որտեղ պատվաստված մարդկանց մատի վրա կարելի է հաշվել:

Մենք պատվաստման գործընթացը սկսեցինք մարտի 15-ից: Եթե ​​այսպես շարունակվի, ապա այդպիսի անհամամասնություն կլինի, կստացվի այնպես, որ Թբիլիսիում, Բաթումիում և Քութայիսիում մենք շատ մեծ թվով անձինք կունենանք, որոնք պաշտպանված են, ուստի այդ քաղաքները շատ լավ ապահովված կլինեն անվտանգ տեղաշարժով և անվտանգ շարժում կլինի, հնարավոր կլինի դա անել: Հաշվի առնելով, որ Վրաստանը միայն Թբիլիսին, Բաթումին և Քութայիսին չէ, եթե շրջաններում նման միտում շարունակվի, ապա մեզ համար շատ դժվար կլինի մինչև տարեվերջ հայտարարել, որ մենք ձեռք ենք բերել այսպես կոչված անձեռնմխելիությունը և արդեն կարելի է ասել, որ համավարակը պարտված է:

Այնպես որ, մարզերում իրավիճակն իսկապես աղետալի է: Եթե իսկապես նայեք այս տոկոսային բաշխմանը, տպավորություն կստանաք, որ Վրաստանի շրջանները չգիտեն, որ ընդհանրապես կորոնավիրուս կա, նրանք չեն վախենում կորոնավիրուսից, չեն պատրաստվում պատվաստվել, դա շատ վատ», – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Իվանե Չխաիձեն: