Մենք ունենք մեր գործընկերների հույսը, նրանք եթե չլինեն միջնորդներ, պետք է լինեն Վրաստանի փաստաբանները
Մենք ունենք մեր գործընկերների հույսը, նրանք եթե չլինեն միջնորդներ, պետք է լինեն Վրաստանի փաստաբանները

Մենք ունենք մեր գործընկերների հույսը, նրանք եթե չլինեն միջնորդներ, պետք է լինեն Վրաստանի փաստաբանները, որ հասկացնեն Ռուսաստանին, որ հարևանի հետ պետք է ունենա փոխհարգանքի վրա հիմնված հարաբերություն,-այս մասին «Դոյչե Վելեյի» հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, ով զրուցել է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:

Վրաստանի նախագահը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունենալու ֆոնին, ուշադրությունը բևեռել է գործընկեր երկրների դերի վրա:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այն պահից, երբ Ռուսաստանը բռնազավթել է մեր տարածքները, այսպիսով մենք ունենք մեր գործընկերների հույսը, նրանք եթե չլինեն միջնորդներ, պետք է լինեն Վրաստանի փաստաբանները, որ հասկացնեն Ռուսաստանին, որ հարևանի հետ պետք է ունենա փոխհարգանքի վրա հիմնված հարաբերություն»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: