Մենք ունենք երկու տարբերակ, հետևել նորմերին, սովորել ապրել վարակի հետ այն պայմաններում, երբ համակարգը դրան պատրաստ է և երկրորդը, խիստ սահմանափակումներ մտցնել, որի ռեսուրսները երկիրը չունի. Նաթիա Մեզվրիշվիլի
Մենք ունենք երկու տարբերակ, հետևել նորմերին, սովորել ապրել վարակի հետ այն պայմաններում, երբ համակարգը դրան պատրաստ է և երկրորդը, խիստ սահմանափակումներ մտցնել, որի ռեսուրսները երկիրը չունի. Նաթիա Մեզվրիշվիլի

Մենք ունենք երկու տարբերակ. Հետևել նորմերին, սովորել ապրել վարակի հետ այն պայմաններում, երբ համակարգը դրան պատրաստ է և երկրորդը ՝ խիստ սահմանափակումներ մտցնել, որի ռեսուրսները երկիրը չունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

«Մեր հիմնական նպատակը ադապտացման և կառավարման փուլում տնտեսության արագ վերականգնումն է, որը հնարավոր չի լինի, եթե մենք չպաշտպանենք կանոնները»,- ասել է Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, այսօր առողջապահական համակարգը պատրաստ է դիմակայել համավարակային վիճակին, որն ունենք այսօր: Բացի այդ Մեզվրիշվիլիի խոսքով, չնայած առողջապահության համակարգի պատրաստակամությանը, ռեսուրսներն անսպառ չեն և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցուցադրի իր պատասխանատվությունը:

«Երբ մենք խոսում ենք համակարգի պատրաստակամության մասին, սա է պատճառներից մեկը, որ մենք խիստ սահմանափակումներ չենք հաստատում և չենք հայտարարում արտակարգ դրություն: Սակայն մենք ասում ենք նաև, որ առողջապահական ռեսուրսներն անսպառ չեն: Առողջապահության համակարգն այսօր պատրաստ է, սակայն ռեսուրսներն անսպառ չեն, և այդ պատճառով ասում ենք, որ պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրի վրա է: Սա ոչ միայն կառավարության պատասխանատվությունն է, կառավարության պատասխանատվությունն այն է, որ կառավարի վարակը, որը հաջողությամբ կատարում է, չնայած դեպքերի աճին: Կառավարությունը պետք է կատարի իր պարտավորությունները, սակայն իրենց պատասխանատվությունը պետք է կատարեն քաղաքացիները, կազմակերպությունները, բիզնեսը»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: