Մենք ունենք էներգիայով լի, երիտասարդ քաղաքապետ և հույս ունեմ, որ Մետեխիի կամրջից 100 000 տանջահարների անունով կառուցվի տաճար, կամ անվանվի որևէ վայր. Իլիա երկրորդ
Մենք ունենք էներգիայով լի, երիտասարդ քաղաքապետ և հույս ունեմ, որ Մետեխիի կամրջից 100 000 տանջահարների անունով կառուցվի տաճար, կամ անվանվի որևէ վայր. Իլիա երկրորդ

Մենք ունենք էներգիայով լի, երիտասարդ քաղաքապետ և հույս ունեմ, որ Մետեխիի կամրջից 100 000 տանջահարների անունով կառուցվի տաճար, կամ անվանվի որևէ վայր,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է կիրակնօրյա պատարագի ժամանակ:

Դրա հետ մեկտեղ, Իլիա երկրորդը բնակչությանը շնորհավորել է Սերափիոն Զարզմելիի տոնի առթիվ:

«Եկող երեքշաբթի 100 000 տանջամահի տոնն է: Մետեխիի կամրջին ժամը 17:00-ին տեղի է ունենալու պատարագ և խնդրելու ենք նրանց, որ աղոթեն մեզ համար: Մենք ունենք էներգիայով լի, երիտասարդ քաղաքապետ և հույս ունեմ, որ Մետեխիի կամրջից 100 000 տանջահարների անունով կառուցվի տաճար, կամ անվանվի որևէ վայր»,-ասել է Իլիա երկրորդը: