Մենք թույլ չենք տա որևէ մեկին քաղաքականացնել արդարադատությունը Վրաստանում, նույնիսկ կոնկրետ եվրապատգամավորներին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են. Իրակլի Կոբախիձե
Մենք թույլ չենք տա որևէ մեկին քաղաքականացնել արդարադատությունը Վրաստանում, նույնիսկ կոնկրետ եվրապատգամավորներին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Վրաստանում արդարադատությունը քաղաքականացնելու փորձերն այլևս հաջողություն չեն ունենա։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին առնվազն վեց տարի կմնա բանտում, անկախ նրանից, թե ինչ են ասում նրանց լոբբիստները։

«Գործնականում անունները չեն փոխվում, Վրաստանում ամբողջ իննը տարվա ընթացքում նույն լոբբիստները փորձում էին քաղաքականացնել արդարադատությունը, որոշ դեպքերում այդ փորձը, ցավոք, հաջողությամբ պսակվեց և, իհարկե, նպաստեց մեր երկրում բևեռացմանը։ Հիշու՞մ եք Ռուրուայի, Մելիայի, Ուգուլավայի, Օքրուաշվիլիի դեպքը, դրանք արդարությունը քաղաքականացնելու կոպիտ փորձեր էին: Նման փորձերը երբեք չեն կարող հաջողությամբ պսակվել Վրաստանում, մենք ոչ մեկին, այդ թվում՝ կոնկրետ եվրոպացի պատգամավորներին, որոնք փաստացի «Ազգային շարժման» լոբբիստներ են, թույլ չենք տա քաղաքականացնել արդարությունը Վրաստանում, դրան մեկընդմիշտ վերջ տրվեց։ Սաակաշվիլին առնվազն վեց տարի կմնա բանտում, ինչ էլ որ ասեն նրանց լոբբիստները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։