Մենք թույլ չենք տա ընտրական գործընթացի բռնի սցենարով զարգացում, ցանկացած իրավախախտման հանդեպ կունենանք խիստ արձագանք. Վլադիմեր Բորցվաձե
Մենք թույլ չենք տա ընտրական գործընթացի բռնի սցենարով զարգացում, ցանկացած իրավախախտման հանդեպ կունենանք խիստ արձագանք. Վլադիմեր Բորցվաձե

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեի հայտարարությամբ, նախարարության խնդիրն է, պահպանել կարգ ու կանոնը և ընտրությունների ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում անցկացումը:

«Գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից մեծ պատասխանատվությամբ է մոտենում նշված խնդրին և խիստ արձագանքում է յուրաքանչյուր իրավախախտմանը: Մենք թույլ չենք տա ընտրական գործընթացի բռնի սցենարով զարգացում, ցանկացած իրավախախտման հանդեպ կունենանք խիստ արձագանք»,- նշել է Վլադիմեր Բորցվաձեն ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունների ամբողջ երկրում անվտանգ և ազատ միջավայրում անցկացնելու համար, իրենք պատրաստ են համագործակցել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, այդ թվում ՝ ժողովրդական պաշտպանի, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչը կօգնի պահպանել ժողովրդավարության բարձր չափանիշը ընտրական գործընթացում:

«Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց աջակիցներին, զերծ մնալ բռնի գործողություններից, որպեսզի ապահովվի ընտրությունների խաղաղ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում անցկացումը: Հակառակ դեպքում յուրաքանչյուր իրավախախտ պատասխանատվություն կկրի օրենքի ողջ խստությամբ, անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասել է Վլադիմեր Բորցվաձեն:

Հիշեցնենք, Վրաստանի ներքին գործերի նախարարության, Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, Վրաստանի գլխավոր դատախազության հետ միասին, սեպտեմբերի 27-ին Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում և սեպտեմբերի 29-ին Մառնեուլիում տեղի ունեցած բռնության փաստով ձերբակալել են չորս մարդու: