Մենք ծրագրում ենք, որ թբիլիսյան ոչ մի ընտանիք անօթևան չի մնա, դա իմ խոստումն է. Կախա Կալաձե
Մենք ծրագրում ենք, որ թբիլիսյան ոչ մի ընտանիք անօթևան չի մնա, դա իմ խոստումն է. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, 2022 թվականից նախատեսվում է ամբողջ քաղաքում ամբողջությամբ փոխարինել խորհրդային ժամանակաշրջանի վնասված շենքերը, ժամանակակից և անվտանգ շենքերով։

Ըստ Կալաձեի, դա չի վերաբերում Թբիլիսիի պատմական տարածքին։

«Մենք նախատեսում ենք մինչև 2022 թվականը ամբողջ քաղաքում (ևս մեկ անգամ շեշտում եմ, որ դա չի վերաբերում Թբիլիսիի պատմական տարածքին) ամբողջությամբ փոխարինել ժամանակակից և անվտանգ շենքերով։ Խոստանում ենք, որ թբիլիսյան ոչ մի ընտանիք անօթևան չի մնա, սա իմ խոստումն է։ Դրա համար մենք ստեղծում ենք մունիցիպալ բնակարանային ֆոնդ, և Թբիլիսիում այն ​​ընտանիքները, ովքեր կորցրել են կամ չունեն տուն, կբավարարվեն բնակարաններով՝ այն օգտագործելու իրավունքով»,- ասել է Կալաձեն։

Նրա խոսքով, կավարտվի կոոպերատիվ բնակարանաշինությունից տուժածների ծրագիրը և վերջնականապես կլուծվի քաղաքում անավարտ շինությունների խնդիրը։

«Խելացի հասարակական տրանսպորտի համակարգի միջոցով քաղաքում բոլորը կկարողանան շարժվել հավասար, հարմարավետ և արագ։ Մենք ստեղծում ենք 10 տարանցիկ միջանցք և համաժամացում կիրականացվի բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի միասնական համակարգում», – ասել է Կախա Կալաձեն, ով քաղաքային խորհրդի հաստատմանը ներկայացրել է մունիցիպալ կառավարության նոր կազմը։