Մենք մեր վստահությունն ենք հայտնում Մամուկա Բախտաձեին և շնորհում ենք նրան վարչապետի կարգավիճակը. Արչիլ Թալակվաձե
Մենք մեր վստահությունն ենք հայտնում Մամուկա Բախտաձեին և շնորհում ենք նրան վարչապետի կարգավիճակը. Արչիլ Թալակվաձե

Մենք մեր վստահությունն ենք հայտնում Մամուկա Բախտաձեին և շնորհում ենք նրան վարչապետի կարգավիճակը,-այս հայտարարությունը արտակարգ ճեպազրույցի ժամանակ արել է, խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն:

Մինչ այդ, խորհրդարանը կառավարության այժմյան կազմին վստահություն հայտնելու հարցը քննարկելու է արագացված ժամկետում:

Ինչպես պարզաբանել է խորհրդարանային մեծամասնության լիդերը, դրանով խորհրդարանը Մամուկա Բախտաձեին հնարավորություն է տալու աշխատել կառավարության կառուցվածքային փոփոխության վրա:

Վրաստանի խորհրդարանին վստահություն ստանալու համար կառավարության կազմը ներկայացվել է պաշտոնապես:

Բյուրոի այսօրվա նիստին, հաստատվել է նախարարների թեկնածուների լսումների ժամանակացույցը: Ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հունիսի 19-ին նախարարների թեկնածուներին և կառավարական ծրագիրը լսելու են միավորված կոմիտեների, խմբակցությունների, փոքրամասնության և մեծամասնության  նիստերին:

Կոբախիձեի լրատվությամբ, հունիսի 20-ին, տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ խորհրդարանը քննարկելու է կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, կառավարության կազմը փոխվելու է կառուցվածքային փոփոխություններից հետո: Նրա խոսքերով, կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում, նախարարությունների քանակը 14-ից դառնալու է 11: Բացի այդ, վարչապետի թեկնածուի հայտարարությամբ, փոփոխությունները վերաբերելու են 6 նախարարությանը: