Մենք կօգտվենք բոլոր հնարավորություններից, որպեսզի երկաթուղու թեման քննարկենք վրացի և ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Մենք կօգտվենք բոլոր հնարավորություններից, որպեսզի երկաթուղու թեման քննարկենք վրացի և ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետի խոսքով, Հայաստանը կանի ամեն բան, որպեսզի Հայաստանի և Ռուսաստաի միջև երկաթուղու գործարկման հարցն ունենա առաջընթաց: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Էխո Մոսկվայի» հետ հարցազրույցում:

Ինչպես ասում է Հայաստանի կառավարության ղեկավարը, Հայաստանը պատրաստ է, նշված թեման քննարկել ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմի հետ, քանի որ դա Հայաստանի շահերում է:

Լրագրողի հարցին, ինչու չի հաջողվում գործարկել Հայաստան-Ռուսաստան երկաթուղին, Փաշինյանը պատասխանում է, որ դրա պատճառը աշխարհաքաղաքական իրավիճակն է:

«Այժ իրագործվում է ընթացքը, երբ տրանսպորտային փոխադրումների հետ կապված միջնորդ է լինելու շվեյցարական ընկերությունը, սակայն սա կապված է ոչ թե Աբխազիայի երկաթուղու, այլ ավտոճանապարհի հետ: Հույս ունեմ, որ կունենանք Վերին Լարսի այլընտանքային ճանապարհ: Կարծում եմ, այս հարցի նկատմամբ պետք է ցուցաբերել փուլ առ փուլ մոտեցում: Եթե մենք կարողանանք առաջ շարժվել փոքր քայլերով, դա կլինի դրական: Երկաթուղու հարցը հետաքրքիր է նաև մեզ համար և մենք կօգտվենք բոլոր հնարավորություններից, որպեսզի այս թեման քննարկենք վրացի և ռուս գործընկերների հետ: Դա Հայաստանի շահերում է»,- ասում է Փաշինյանը: