Մենք կօգնենք և կաջակցենք Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին. Ենս Ստոլտենբերգ
Մենք կօգնենք և կաջակցենք Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին. Ենս Ստոլտենբերգ

Սևծովյան տարածաշրջանը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Մենք այնտեղ ունենք երեք երկիր, դրանք են՝ Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան: Այնուհետև մենք ունենք երկու հիմնական գործընկեր ՝ Վրաստանը և Ուկրաինան,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում, դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն վերջին տարիներին մեծացրել է իր ներկայացուցչությունը Սևծովյան տարածաշրջանում: Ստոլտենբերգը կոչ է անում դաշնակիցներին ապահովել Վրաստանին և Ուկրաինային անհրաժեշտ ռեսուրսներով :

Միևնույն ժամանակ, Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի և կաջակցի Վրաստանին դաշինքին անդամակցության ճանապարհին:

Թողնել մեկնաբանություն