Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ պաշտպանված լինի մարդկանց ազատ տեղաշարժման և արտահայտվելու ազատությունը. Լուիզա Ուինթոն
Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ պաշտպանված լինի մարդկանց ազատ տեղաշարժման և արտահայտվելու ազատությունը. Լուիզա Ուինթոն

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ պաշտպանված լինի մարդկանց ազատ տեղաշարժման և արտահայտվելու ազատությունը,- այս հայտարարությունը Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ​​ներկայացուցիչ, Լուիզա Ուինթոնը արել է Ցխինվալի տարածաշրջանի բռնազավթիչ ռեժիմի կողմից այսպես կոչված սահմանը փակելու հարցը մեկնաբանելիս:

Ըստ նրա, նման իրադարձություններում ՄԱԿ-ին հիմնականում հետաքրքրում է մարդու իրավունքներով:

«ՄԱԿ-ը առաջին հերթին մտածում է այս իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների մասին: Ինչպես միշտ, մենք կանենք հնարավոր ամեն բան, որ պաշտպանված լինի մարդկանց ազատ տեղաշարժման և արտահայտվելու ազատությունը», – հայտարարել է Լուիզա Ուինթոնը:

Ցխինվալի տարածաշրջանի բռնազավթիչ ռեժիմը փակել է այսպես կոչված սահմանը: Այս մասին լուրը տարածել է բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված անվտանգության պետական ​​կոմիտեն:

Թողնել մեկնաբանություն