Մենք հաղթել ենք. Դոնալդ Թրամփ
Մենք հաղթել ենք. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ որոշ նահանգներում, 2020 թվականի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան ընտրողների թիվը:

«Որոշ նահանգներում քվեաթերթիկներն ավելի շատ էին, քան ընտրողները, ովքեր քվեարկել են: Միթե դա նշանակություն չունի՞: Դիտորդներին խոչընդոտում, կեղծ քվեաթերթիկներ և էլի շատ խախտումներ: Նման հստակ սխալ վարք: Մենք կհաղթենք»,- գրել է Դոնալդ Թրամփը «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն, հաղթում է Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, չնայած դրան Թրամփը չի ընդունում պարտությունը և պնդում է, որ ընտրությունները կեղծվել են: