Մենք ընտրություններին կներկայանանք լիարժեք ծրագրով և թարմացված քաղաքական թիմով. Արչիլ Թալակվաձե
Մենք ընտրություններին կներկայանանք լիարժեք ծրագրով և թարմացված քաղաքական թիմով. Արչիլ Թալակվաձե

Ինչ որոշում էլ կայացնեն մեր քաղաքացիները, իհարկե, մենք անվերապահորեն կվստահենք այդ որոշմանը և կնախատեսենք դա,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն:

Ինչպես նշել է Արչիլ Թալկվաձեն, «Վրացական երազանքը» գալիք ընտրություններին ներկայանալու է նորացված քաղաքական թիմով և նորացված ծրագրով:

«Մենք ունենք ապագայի համար շատ կարևոր ծրագրեր, մեր քաղաքական կուսակցությունը՝ «վրացական երազանքը» պատրաստ է պատասխանատվություն կրել մեր քաղաքացիների ապագայի համար: Ինչ որոշում էլ կայացնեն մեր քաղաքացիները, իհարկե, մենք անվերապահորեն կվստահենք այդ որոշմանը և կնախատեսենք դա: Գալիք ընտրություններին ներկայանալու ենք  նորացված քաղաքական թիմով և նորացված ծրագրով»,- ասել է Արչիլ Թալկվաձեն: