Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել. Իլիա Երկրորդ
Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել. Իլիա Երկրորդ

Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը՝ Ավագ հինգշաբթի օրվա պատարագի ավարտին, քարոզի ժամանակ:

Նրա խոսքով, մարդը Աստծուն շնորհակալություն պետք է զոհաբերի ողորմության համար:

«Բոլորին շնորհավորում ենք Սուրբ Հաղորդություն ստանալու առթիվ: Այսօր առանձնահատուկ օր է: Այն օրն է, երբ Փրկիչը հաղորդություն է տվել առաքյալներին և այդ թվում նաև Հուդա Իսկարիովտացուն: Սուրբ հայրերն ասում են, որ Հուդա Իսկարիովտացին հաղորդություն ստանալուց հետո դուրս է եկել և մատնել Փրկչին: Եթե նա շնորհակալություն հայտներ Սուրբ Հաղորդություն ստանալու համար, Սատանան չէր մտնի նրա մեջ: Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել: Մարդը Աստծուն շնորհակալություն պետք է զոհաբերի ողորմության համար»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին: Ըստ ավետարանի, այս օրը Հիսուս Քրիստոսը առաջին անգամ հաղորդություն է տվել իր աշակերտներին:

Պատարագից հետո կատարվել է ոտնլվայի կարգը: Իլիա Երկրորդը լվացել է 12 հոգևորականների ոտքերը: Այս ավանդույթը ավետարանական դրվագի խորհրդանշական կրկնությունն է, երբ Քրիստոսը՝ ի նշան խոնարհության, լվացել է իր աշակերտների ոտքերը:

Ավագ հինգշաբթի օրվա ևս մեկ կարևոր արարողություն է 12 ավետարանների ընթերցումը: