Մենք արդեն ութերորդ անընդմեջ հաղթանակն ենք տարել և մեծ հաղթանակները դեռ առջևում են. Իրակլի Կոբախիձե
Մենք արդեն ութերորդ անընդմեջ հաղթանակն ենք տարել և մեծ հաղթանակները դեռ առջևում են. Իրակլի Կոբախիձե

Երբ Բիձինա Իվանիշվիլին հիմնադրեց «Վրացական երազանքը» 10 տարի առաջ, ոչ ոք չէր հավատում հաղթանակին, բայց մենք արդեն ութերորդ անընդմեջ հաղթանակն ենք տանում, և դեռ մեծ հաղթանակները առջևում են, – այս մասին Էգզիթ փոլների հրապարակումից հետո, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա շնորհավորեց «Վրացական երազանքի» թեկնածուներին ու կողմնակիցներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված կուսակցություններին:

«Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին: 10 հազար մարդ ներգրավված էր մեր նախընտրական քարոզարշավում, այս նախապատրաստական ​​աշխատանքներում: Շատ ուրախ եմ, որ այդ ամենը գնահատվեց: Մեզանից յուրաքանչյուրը արժանացավ այսօրվա հաղթանակին: Շնորհավորում եմ բոլորին: Տասնյակ հազարավոր մարդիկ էին ներգրավված, և մենք ունենք այս ընտրություններում հաղթած հարյուրավոր թեկնածուներ, ովքեր դարձան քաղաքային խորհրդի անդամ, ովքեր այսօր դարձան քաղաքապետ: Նրանցից յուրաքանչյուրին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ:

10 տարի առաջ, երբ Բիձինա Իվանիշվիլին հիմնադրեց «Վրացական երազանքը», ոչ ոք չէր հավատում հաղթանակին, բայց մենք արդեն ութերորդ անընդմեջ հաղթանակն ենք տանում, և մեծ հաղթանակները դեռ առջևում են: Կեցցե մեր այսօրվա հաղթանակը, այնուհետև մեր հաղթանակները», – ասել է Իրակլի Կոբախիձեն: