Մենեջերը Շումախերի առողջության մասին. Առաջընթաց կա, սակայն ապաքինումը դանդաղ է ընթանում
Մենեջերը Շումախերի առողջության մասին. Առաջընթաց կա, սակայն ապաքինումը դանդաղ է ընթանում

Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից: Նախկին ավտոարշավորդի մենեջեր Սաբինե Կեմը հայտնել է, որ գերմանացու առողջական վիճակը լավանում էՙ չնայած որ դանդաղ:

«Բոլորն այնպես ես հասկանում եմ, թե ինչ վիճակում է նա դահուկով սահելիս ընկնելուց հետո: Իրականում առաջընթաց կա, սակայն դանդաղ:

Այս ընթացքում ոչ մի լրագրող չի ունեցել նրա հեռախոսահամարը և նրանցից ոչ ոք չի մտել Շումախերի տուն: Շարունակելու ենք նույն ոճով գործել»,- Կեմի խոսքը մեջբերում է L´Equipe-ը: