Մեկնարկել  են  միասնական  ազգային քննությունները
Մեկնարկել են միասնական ազգային քննությունները

Մեկնարկել են միասնական ազգային քննությունները։ Վրաստանի մասշտաբով բացված 24 քննչական կենտրոնում, դիմորդները հանձնելու են վրաց լեզու և գրականության քննությունը։

Քննչական կենտրոններում գրանցումը սկսվել է ժամը 08։00֊ին, իսկ քննությունները ժամը 9֊ին։ Գրանցման ժամանակ պաշտպանված էր սոցիալական հեռավարությունը, ինչպես նաև մինչ քննչական կենտրոն մտնելը, դիմորդները ենթարկվել են ջերմասքրինինգի։

Գնահատման և քննությունների ազգային  կենտրոնի հաղորդմամբ, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հանձնարարականների համաձայն, դիմորդները և քննչական գործընթացի հսկիչները տարածք կմտնեն ընդհանուր տարածության 50 տոկոսի վրա։

Ըստ նրանց, յուրաքանչյուր գրասեղանի միջև տարածությունը կլինի երկու մետր և նրանք հագեցած կլինեն պաշտպանիչ վահանով։

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն հրապարակել է միասնական ազգային քննությունների անցկացման ճշտված կարգը։ Կառավարության որոշմամբ, դիմորդներին հնարավորություն է տրվում հանել դիմակը, ինչպես նաև որոշակի պայմաններում հնարավոր է միացվեն օդորակիչները։