Մեկնարկել են 11-րդ դասարանի աշակերտների ավարտական քննությունները
Մեկնարկել են 11-րդ դասարանի աշակերտների ավարտական քննությունները

Ավարտական քննություններին գրանցված է շուրջ 39 000 աշակերտ: Աշակերտները քննություններ կհանձնեն այն առարկաներում, որոնց ուսուցումն ավարտվել է 11-րդ դասարանում: Քննությունն անցկացվում է չորս առարկայում՝ աշխարհագրություն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա:

Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, ավարտական քննությունները սկսվել են աշխարհագրության քննությամբ և ավարտվելու են հունիսի 15-ին՝ քիմիայի քննությամբ:

Նրանց տեղեկությամբ, այս տարի իրականացված փոփոխությունների համաձայն, թեստավորման ավարտին աշակերտը էկրանին կտեսնի ոչ թե միավորը, այլ հաղորդագրություն այն մասին, հաղթահարել է թե ոչ նվազագույն պատնեշը, այսինքն ստացել է նվազագույն 5,5 միավորից ավել թե պակաս:

Այն աշակերտները, որոնք չեն հաղթահարի պատնեշը որևէ առարկայում (չեն ներկայանա քննությանը), հնարավոր կունենան համապատասխան առարկան հանձնել 12-րդ դասարանի ավարտին՝ մնացած չորս առարկաների հետ (վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, մաթեմատիկա, պատմություն) միասին:

Դպրոցի ավարտական քնությունները համակարգչով անցկացվում են ադապտացված թեստավորման վրացական մոդելով (Gcat):