Մեկնարկել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար բնակարանների օրինականացման գործընթացը
Մեկնարկել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար բնակարանների օրինականացման գործընթացը

Մեկնարկել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար, պաշտպանության նախարարության բալանսին գոյություն ունեցող  բնակարանների օրինականացման նախագիծը:

Ինչպես պաշտպանության նախարարի տեղակալ, Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, բնակարանների փոխանցման գործընթացի արդյունավետ և արդար փոխանցելու նպատակով, նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են նախարարության և պաշտպանական ուժերի համապատասխան ներկայացուցիչներ:

Բնակարանների փոխանցման համար ներկայացված դիմումները և փաստաթղթերը հանձնաժողովը քննարկելու է առանձին առանձին, որից հետո երաշխավորությամբ դիմելու է պաշտպանության նախարարին:

Ինչպես հայտարարում են նախարարությունում, նախարարության բալանսին գտնվող մոտ 5 հազար բնակարանի սեփականաշնորհման որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, բնակարանների օրինականացման արդյունքում, լուծվելու են տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրները: