Մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Վրաստան
Մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Վրաստան

Վրաստան է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Միշելի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել րոպեներ առաջ: Եվրոպական խորհրդի նախագահին օդանավակայանում դիմավորեցին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը:

Այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Շառլ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահը այցելելու է բռնազավթված գծի տարածք:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հանդիպումները կսկսի վաղը, իսկ երկիրը կլքի մարտի 2-ին:

Շառլ Միշելը նախքան Վրաստան այցը գտնվում էր Մոլդովայում, իսկ Վրաստանից կմեկնի Ուկրաինա: