Մեկնարկել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը ՈՒկրաինա
Մեկնարկել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը ՈՒկրաինա

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի երկօրյա պաշտոնական այցը Ուկրաինա:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Կիևի Բորիսպոլի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Կատարվել են Վրաստանի և Ուկրաինայի պետական ​​օրհներգերը:

Այցի շրջանակներում կայանալու է Վրաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի հանդիպումը:

Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի վարչապետ Ալեքսի Գոնչարուկի և գերագույն ռադայի նախագահ Դմիտրո Ռազումկովի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում, Գիորգի Գախարիան կմասնակցի ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովին, որը հյուրընկալում է Կիևը: ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների ղեկավարների լիագումար նիստից հետո նախատեսվում է լիդերների համատեղ հայտարարությունները, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին: