Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Շվեյցարիայի Համադաշնություն
Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Սա Վրաստանի առաջին բարձր մակարդակի այցն է Շվեյցարիա:

Նախագահն իր այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսում է Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներով:

Հանդիպումներ կանցկացվեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի, Մտավոր սեփականության և աշխատանքի միջազգային կազմակերպության և Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր նախագահ, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:

Հոկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահը պաշտոնական այցի շրջանակներում կմեկնի Բեռն, որտեղ կկայանա դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո երկու երկրների նախագահները կհանդիպեն դեմ առ դեմ:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կունենան ընդլայնված կազմով, որից հետո նախագահները համատեղ հայտարարություններ կանեն մամուլի համար և կպատասխանեն նրանց հարցերին:

Բեռնում նախատեսված է նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումը Շվեյցարիայի ազգային խորհրդի առաջին փոխնախագահ Իրեն Քելինի հետ: