Մեկնարկել է «Սինովակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափ ստանալու համար քաղաքացիների գրանցումը
Մեկնարկել է «Սինովակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափ ստանալու համար քաղաքացիների գրանցումը

Մեկնարկել է «Սինովակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափ ստանալու համար քաղաքացիների գրանցումը:

Ըստ առողջապահության նախարարության, պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափերը արվում են 14-28 օրվա ընդմիջումներով:

Գերատեսչության տվյալներով, չինական արտադրության «Սինովակ» պատվաստանյութը, ինչպես «Սինոֆարմը», պատվաստանյութ է՝ հիմնված ավանդական մեթոդի վրա, այսինքն՝ ինակտիվացված վիրուսի մեթոդի, որն օգտագործվում է 18 տարին լրացած անձանց համար:

«Սինովակի» պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է հունիսի 1-ին:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, ապրիլի 29-ին Վրաստան է ներկրվել 100,000 դոզա «Սինովակ» պատվաստանյութ, իսկ առաջին դոզայով պատվաստումն սկսվել է մայիսի 24-ին և մինչ օրս պատվաստվել է 17199 մարդ:

Պատվաստումների համար այցը հնարավոր է ամրագրել հատուկ կայքէջում կամ 1522 հեռախոսահամարով: