Մեկնարկել է հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների սաների համար առցանց օլիմպիադան

Մեկնարկել է Վրաստանի Առաջին ալիքի կողմից հայտարարված լայնածավալ նախագիծը: Առցանց օլիմպիադային մասնակցել են հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները: Հարցազրույցի արդյունքում 200 աշակերտից ընտրվել է 50-ը: Շահառուները առաջիկա օրերին կպատասխանեն վրաց լեզվի և գրականության հարցերին: Նախագծի նպատակն է վրաց լեզվի հանրայնականացումը ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում: Սա Առաջին ալիքի «Մեր վրացերեն լեզու» նախագծի մի մասն է: