Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել
Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել, այս մասին հայտնում է Jornada պորտալը:

Տեղական Diario de Nuevo Laredo պարբերականում աշխատող Կառլոս Դոմինգեսը սպանվել է իր իսկ մեքենայի մեջ, սպանության պահին նրա կողքին է եղել նաև հարազատ դուստրը:

Հայտնի է, որ վերջին շրջանում լրագրողը քաղաքական թեմատիկայով հոդվածաշար էր վարում իր իսկ պարբերականում:

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի դատախազությունն արդեն սկսել է հետաքննություն՝ պարզելու լրագրողի մահվան մանրամասներն ու սպանության պատվիրատուներին:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մեքսիկայի մայրաքաղաքում սպանվել էր երկրի ամենահայտնի պարբերականներից Universal-ի աշխատակիցը:

2017 թվականի ընթացքում Մեքսիկայում սպանվել է 12 լրագրող: Հայտնի է, որ վերջին 17 տարում այդ երկրում սպանված ԶԼՄ ներկայացուցիչների թիվը հասնում է 120-ի: