Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է. Դոնալդ Թրամփ
Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկան համարում է աշխարհում ամենավտանգավոր երկիրը։ Այս մասին ամերիկյան առաջնորդը գրել է իր Twitter-ում։ Նա բացատրել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտությունը «Մեզ անհրաժեշտ է պատը, որպեսզի կանգնեցնենք թմրանյութերի մասսայական հոսքը»,– հաղորդել է Թրամփը։

2017 թվականի հուլիսի 12–ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Կոնգրեսը պատրաստվում է 1,6 միլիարդ դոլար հատկացնել «Թրամպի պատի» կառուցման համար։ Պատը ունենալու է 509 կիլոմետր երկարություն, ամրացվելու է նաև արդեն գոյություն ունեցող 655 կիլոմետրանոց արգելապատնեշը։