Մեքենաների արտահանումը Վրաստանից

 Հարևան երկրի մաքսային նոր սակագինը վրացական ավտոդիլերներին վտանգի առաջ է կանգնեցնում: Ընթացիկ տարվա սկզբից Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ նվազել է: Պատճառը մաքսազերծման գործընթացի վճարների բարձրացումն է:   Այդ իսկ պատճառով էլ ավտոդիլերները վերավաճառելու նպատակով նոր սպառողներ են փնտրում: Ըստ վիճակագրության, վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանից արտահանվող ապրանքացուցակումգերակշռում են ավտոմեքենաները: