Մեկ տարի է անցել, Վարկեթիլիի փլուզված առաստաղը չենք կարողացել վերանորոգել, ամոթ է. Կախա Կալաձե
Մեկ տարի է անցել, Վարկեթիլիի փլուզված առաստաղը չենք կարողացել վերանորոգել, ամոթ է. Կախա Կալաձե

Մեկ տարի է անցել և հասարակությունը նայում է, Վարկեթիլիի փլուզված առաստաղը չենք կարողացել վերանորոգել, ամոթ է,- այս մասին հայտարարել է Թբիլիսի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության նիստին:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, քաղաքապետարանի մարտահրավերն է, որ հասարակական տրանսպորտը, ինչպես նաև մետրոն, ավտոբուսները, լինեն ամեն կերպ կարգավորված:

«Այսքան ժամանակի ընթացքում չենք կարողացել վերանորոգել փլուզված մետրոկայանը, որոշ խնդիրների պատճառով: Կամ նախագիծը այն չէ, կամ մրցույթն է տապալվում, կամ այնպիսի նախագիծ են տրամադրում, որ ամոթալի է այն իրագործել: Իմ խնդրանքն է, որ որքան հնարավոր է շուտ կատարեք ուղղակի գնումներ, քանի որ հասարակությանը նայում է, մեկ տարի է անցել և Վարկեթիլիի փլուզված առաստաղը չենք կարող վերանորոգել, ամոթ է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն