Մեկ շաբաթում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 260 000 դեպք
Մեկ շաբաթում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 260 000 դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում Բրազիլիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 20 286 նոր դեպք:

Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հենվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է վարակման 260 000 դեպք:

Վարակի տարածումից առ այսօր երկրում գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 1 363 056 դեպք, մահացել է 72 833 մարդ:

Թողնել մեկնաբանություն