«Մեգալայն» առևտրի կենտրոնի նկուղում հրդեհ է (վիդեո)

Դիդուբեում, «Մեգալայն» առևտրի կենտրոնի նկուղում հրդեհ է: Հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ և ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: