Մցխեթայի շրջանային դատարանում ընթանում է ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով անչափահաս մեղադրյալների դատական նիստը
Մցխեթայի շրջանային դատարանում ընթանում է ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով անչափահաս մեղադրյալների դատական նիստը

Մցխեթայի շրջանային դատարանում ընթանում է ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով անչափահաս մեղադրյալների դատական նիստը:

Մեղադրող կողմի տեղեկությամբ, այսօրվա նիստին շարունակվելու է Է.Խ.-ի հարցաքննությունը, ինչպես նաև նախատեսվում է հարցաքննել ընդհանուր առմամբ 12 վկայի: Հարցաքննվող անձանց միջև են գործի քննիչները, հունիսի 18-ի երեկույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, ովքեր երիտասարդներին ուղեկցել են Մցխեթայից :

Փաստաբանների խոսքով, Է.Խ.-ն երեկ հարձաքննության ժամանակ չի խոսել կոնկրետ անձանց մասին: Այսօր նրան ցուցադրելու են մի տեսանյութ, որտեղ նա պետք է ճանաչի կոնկրետ անձանց:

Գործով դատախազ, Նանա Գիգուտիշվիլին մեկնաբանել է նաև Գիորգի Շաքարաշվիլիի պայուսակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ փաստաբանների կողմից արված հայտարարությունը: Դատախազի խոսքով, պայուսակի հետազոտության արդյունքը քննչական մարմնին դեռ հայտնի չէ, ուստի անհայտ է, թե ում հետքերն են պայուսակի վրա: