Մցխեթայի դատարանում այսօր անցկացվելու է Արչիլ Տատունաշվիլու գործի հետ կապված առաջին նիստը
Մցխեթայի դատարանում այսօր անցկացվելու է Արչիլ Տատունաշվիլու գործի հետ կապված առաջին նիստը

Մցխեթայի դատարանում այսօր անցկացվելու է Արչիլ Տատունաշվիլու գործի հետ կապված առաջին նիստը: Դավարությանը դատավորը քննարկելու է Դավիթ Գուրծիևին և Ալեկ Տաբոևին խափանման միջոց սահմանելու հարցը:

Դատական գործընթացը մեկնարկելու է 14:00-ին: Գործընթացին ներկա են գտնվելու Արչիլ Տատունաշվիլու հայրը և նրա ընտանիքի փաստաբան Թամար Ավալիանին:

Վրաստանի դատախազությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարության վարույթում առկա քրեական գործով անցկացված հետաքննությամբ հավաքած ապացույցների հիման վրա, Արչիլ Տատունաշվիլու, Լ.Ք.-ի և Ի.Պ.-ի նկատմամբ, նախնական համաձայնությամբ խմբի կողմից անօրեն ազատազրկմանը և Արչիլ Տատունաշվիլուն խմբային կտտանքների ենթարկելու գործում օգնության համար, բռնազավթված Ցխինվալիի շրջանի այպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցներ Դավիթ Գուրծիևին և Ալիկ Տաբոևին երեկ ներկայացվել է մեղադրանք:

Հետաքննության համաձայն, Ցխինվալիում այսպես կոչված դատախազության շենքում բռնազավթված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված իրավապահները, 2008 թվականի օգոստոսի պատերազմին մասնակցելու համար տանջել են Արչիլ Տատունաշվիլուն, որի ժամանակ նրան հասցրել են մարմնական տարբեր տիպի ավելի քան 100 վնասվածք: Քիչ անց Արչիլ Տատունաշվիլին մահացել է:

«Դավիթ Գուրծիևի և Ալիկ Տաբոևի նկատմամբ ներկայացված մեղադրանքը նկատի ունի 9-ից մինչև 15 տարվա ազատազրկում»,- նշված է դատախազության հայտարարության մեջ: