«McMafia» սերիալը, որում գլխավոր դերերից մեկը կատարում է Մերաբ Նինիձեն, Միջազգային Էմմիի թեկնածու է
«McMafia» սերիալը, որում գլխավոր դերերից մեկը կատարում է Մերաբ Նինիձեն, Միջազգային Էմմիի թեկնածու է

Միջազգային Էմմիի թեկնածուների ցանկը հայտնի է: Լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգի թեկնածուներից մեկն է դարձել բրիտանական «McMafia» սերիալը:

Սերիալում գլխավոր դերերից մեկը կատարում է վրաց դերասան Մերաբ Նինիձեն:

Սերիալի սցենարի համաձայն, Անգլիայում մեծացած ռուսական մաֆիոզների ընտանիքի անդամը փորձում է փախչել սեփական անցյալից և նոր բիզնես սկսել, սակայն անցյալից ազատվելու հնարավորություն նրան չի տալիս ողբերգական պատահարը, որը նրան դրդում է վերադառնալ քրեական աշխարհ և պաշտպանել իր մտերիմներին:

Այս անվանակարգում «McMafia»-ի մրցակիցները բրազիլական և գերմանական սերիալներն են:

Միջազգային Էմմի հաղթողներին կհայտարարեն նոյեմբերի 25-ին: