«MBC» միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղի շենքից բոլոր պատանդներին հաջողվել է դուրս բերել, իսկ հարձակվողին՝ ձերբակալել
«MBC» միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղի շենքից բոլոր պատանդներին հաջողվել է դուրս բերել, իսկ հարձակվողին՝ ձերբակալել

Ծերեթելու պողոտայում, «MBC» միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղի շենքից բոլոր պատանդներին հաջողվել է դուրս բերել, իսկ հարձակվողին՝ ձերբակալել:

Այս մասին սոցիալական ցանցում գրում է ՆԳՆ-ի ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:

Հիշեցնենք, Թբիլիսիում, ժամը 16:00-ին Ծերեթելու պողոտայում գտնվող «MBC» միկրոֆինանսական ընկերության մասնաճյուղ էր ներխուժել զինված անձ և 11 պատանդ վերցրել: Տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ապօրինի զենք գնելու, պահելու և կրելու հոդվածով: