Մբապեն գլխավորել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Մբապեն գլխավորել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը

Football Observatory ֆուտբոլային կայքը կազմել է այսօրվա դրությամբ 10 ամենաթանկ խաղացողների վարկանիշը: Ցուցակը կազմելիս ֆուտբոլիստներին գնահատել են մի քանի չափանիշներով. Կարիերա, արդյունավետություն, տարիք, վիճակագրություն և կայուն արդյունքներ:

Լավագույն տասնյակը գլխավորում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, որին կայքը գնահատել է 259,2 միլիոն եվրոյով, իսկ ամբողջական տասնյակը հետևյալն է.

  1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 259,2 միլիոն եվրո
  2. Ռահիմ Ստերլինգ (Մանչեսթեր Սիթի) – 194.7 միլիոն եվրո
  3. Ջեյդոն Սանչո (Դորտմունդ) – 179.1 միլիոն եվրո
  4. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ) – 171.1 միլիոն եվրո
  5. Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ) – 152.3 միլիոն եվրո
  6. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 144.9 միլիոն եվրո
  7. Սադիո Մանե (Լիվերպուլ) – 139,2 միլիոն եվրո
  8. Անտուան ​​Գրիզման (Բարսելոնա) – 136,4 միլիոն եվրո
  9. Ալֆոնսո Դեյվիս (Բավարիա) – 133,5 միլիոն եվրո
  10. Հարի Քեյն (Տոտենհեմ) – 119 միլիոն եվրո