Մայրաքաղաքում ընթանում են Թբիլիսոբայի տոնին նվիրված միջոցառումներ - Ֆոտոշարք
Մայրաքաղաքում ընթանում են Թբիլիսոբայի տոնին նվիրված միջոցառումներ - Ֆոտոշարք

Մայրաքաղաքում առավոտից ընթանում են Թբիլիսոբայի տոնին նվիրված միջոցառումներ:

Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունծարիան, առավոտից միջոցառումներ են ընթանում հինգ վայրում:

Նրա խոսքով, կենտրոնական վայրե Ռիղեի այգին է, որտեղ հյուրերի հիմնական հոսքին սպասում են 12:00-ից:

«Ռիղեի այգի եկած հյուրերին սպասվում է «Գարդենիա Շևարդնաձեի» շատ գեղեցիկ և մասշտաբային ինստալացիա: Նաև կազմակերպված են մանկական տարածքներ, կան անիմատորներ, ներկայացված է 50 ձեռնարկատեր և անցկացվում է խոհարարական փառատոն, ուստի Ռիղեի այգի պետք է գան գուրմանները: Նախատեսված է նաև ավտոմեքենաների ցուցահանդես և 14:00-ից մինչև 19:30-ը բեմին ներկայանալու են վրացական էստրադայի աստղերը, բացի այդ, հյուրերին հնարավորություն կտրվի լսել նաև փողոցի երաժիշտներին»,- հայտարարել է Սոփո Խունծարիան:

Նրա խոսքով, այսօր 20:00-ին կայանալու է նաև «Թբիլիսյան Վոդևիլ»-ի պրեմիերան:

Հոկտեմբերի 6-7-ին նշվում է «Թբիլիսոբա 2018»-ը: Միջոցառումներ են նախատեսված Դեդա-Էնայի այգում, Ռիղեի այգում, Առաջին հանրապետության հրապարակում, Եվրոպայի հրապարակում, Մեյդանում և Լեղվթախևիում: