Մայրաքաղաքի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը
Մայրաքաղաքի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը

Թբիլիսիի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը: Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, առաջին փուլում ամանորյա լույսերն ու զարդանախշերը վառվել են ՝ Ծերեթելիի, Ռոբաքիձեի, Թամար Մեփեի, Վաժա-Փշավելայի, Ղազբեգիի և Գուրամիշվիլիի պողոտաներում, ինչպես նաև Կոստավայի, Կանդելակիի, Գամսախուրդիայի, Դոլիձեի, Չոլողաշվիլիի, Թամարաշվիլիի,  Մելիքիշվիլիի, Թամարաշվիլիի և Լեոնիձեի փողոցներում: Մոտակա օրերին լույսերը կվառվեն մայրաքաղաքի մնացած մասերում:

Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, այս տարի Ռուսթավելիի պողոտան և Օրբելիանի հրապարակը կզարդանախշվեն նոր դիզայնով, իսկ գոյություն ունեցող լուսավորումները կտեղադրվեն մայրաքաղաքի ծայրամասերում: