Մայրաքաղաքի հիմնական թաղամասերում և փողոցներում ամանորյա լուսավորությունները անջատվելու են ժամը 21:00-ից
Մայրաքաղաքի հիմնական թաղամասերում և փողոցներում ամանորյա լուսավորությունները անջատվելու են ժամը 21:00-ից

Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, սահմանափակումների ժամերին, մայրաքաղաքի հիմնական թաղամասերում և փողոցներում մոնտաժված ամանորյա լույսերը կանջատվեն,- այս մասին ասված է «Թբիլսերվիս խմբի» հայտարարության մեջ:

Նրանց խոսքով, որոշումը չի վերաբերելու Ռուսթավելու պողոտայում տեղադրված երկրի գլխավոր տոնածառին:

«ՍՊԸ «Թբիլսերվիս խումբը», որն մայրաքաղաքում ապահովում է ամանորյա լուսավորությունների մոնտաժն ու սպասարկումը, արդեն սկսել է համապատասխան աշխատանքը, սակայն այն պատճառով, որ որոշ փողոցներում ամանորյա լուսավորությունները կցվում են լուսավորության ձողերին, գործընթացը պահանջում է որոշակի փուլեր:

Թբիլիսիի որոշ փողոցներում կան ամանորի հին լուսավորության կոնստրուկցիաներ, որոնք չունեն ինքնուրույն կառավարման գործառույթ, որի պատճառով դրանք կմիացվեն ու կանջատվեն, երբ կմիանան և կանջատվեն փողոցի լույսերը:

Ամանորյա լուսավորությունները և կոնստրուկցիաները գտնվում են մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, սակայն քանի որ երկրում հաստատված սահմանափակումների պատճառով, Վրաստանի մեծ քաղաքներում տեղաշարժը սահմանափակվում է 21:00-ից 05:00-ն, Թբիլիսիի քաղաքապետը որոշեց անջատել ամանորի լույսերը այս ժամանակահատվածում»,- ասվում է «Թբլսերվիս խմբի» հայտարարության մեջ: