Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ինական
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ինական

Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն դիտել է առաջին հանրապետության հրապարակում ընթացող ամանորի նախապատրաստական աշխատանքները:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետի, մայրաքաղաքի գլխավոր տոնածառը վառվելու է դեկտեմբերի 25-ին, երեկոյան ժամը 20:00-ին:

Մինչ տոնածառի լույսերի վառելը առաջին հանրապետության հրապարակում ցուցադրվելու է՝ «Նոր տարվա էքսպրես» մյուզիքլը:

Այս տարի մշակութային իրադարձություններից բացի, նոր տարվա օրերին կլինեն զանազան զվարճանքներ և ճանաչողական միջոցառումներ:

Օրվա ընթացքում երեխաների տոնական տրամադրության համար հոգալու են հեքիաթային կերպարները՝ ձմեռ պապը և նրա օգնականները:

«Դեկտեմբերի 25-ից, յուրաքանչյուր օր, ժամը 12:00-ից մինչև գիշերվա 12:00-ը կարող եք ձեր բալիկներին բերել այստեղ, որպեսզի նրանք զվարճանան: Տեղի են ունենալու տարբեր ներկայացումներ, համերգներ, շոուներ»,- ասել է Կախա Կալաձեն: