Մայքլ Քարփենթեր. Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի ամերիկացի կոնգրեսականների նամակի նկատմամբ
Մայքլ Քարփենթեր. Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի ամերիկացի կոնգրեսականների նամակի նկատմամբ

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի նախկին տեղակալ, Բայդենի կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Քարփենթերը համարում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի ամերիկացի կոնգրեսականների նամակի նկատմամբ:

Վրաստանի վարչապետին ուղղված չորս ամերիկացի կոնգրեսականների կողմից գրված նամակին Քարփենթերն արձագանքել է «Թվիթեր» սոցիալական ցանցում և նշել , որ սա Վրաստանի բարեկամների կողմից նախազգուշացում է բացասական միտումների մասին:

«Վրաստանի կառավարությունը  պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի ամերիկացի կոնգրեսականների նամակի նկատմամբ: Սա երկկուսակցական նախազգուշացում է բացասական միտումների մասին. կառավարական մրցույթների սեփականաշնորհում, արտահայտման ազատություն, դատարանի անկախություն և իշխանության կենտրոնացում»,- գրում է Մայքլ Քարփենթերը «Թվիթերում»: