Մայք Պոմպեոյի աջակցությունը մեծ լծակ է, որը իշխանությունները պետք է պահպանեն. Գիգի Ծերեթելի
Մայք Պոմպեոյի աջակցությունը մեծ լծակ է, որը իշխանությունները պետք է պահպանեն. Գիգի Ծերեթելի

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն շատ փորձառու քաղաքական գործիչ է և նրա աջակցությունը Վրաստանի համար մեծ լծակ է, որը իշխանությունները պետք է պահպանեն,-այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիգի Ծերեթելին:

«Մայք Պոմպեոն շատ փորձառու քաղաքական գործիչ է: Նա Կոնգրեսի անդամ էր և փոքր ժամկետով զբաղեցնում էր ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով նրա տեսլականները բազմաթիվ հարցերում լինելու են բեկումնային: Այսպիսի թիմի և նրա առաջնորդի, այս պարագայում Պոմպեոյի տեսքով, Վրաստանին աջակցելը մեծ լծակ է և գտնում եմ, որ մեր իշխանությունները պետք է պահպանեն դա»,-նշել է Ծերեթելին:

Հարցին, թե ինչ արձագանքներ կարող են հետևել Ռուսաստանի կողմից, Վրաստանի նկատմամբ Պոմպեոյի ուղերձների կապակցությամբ, պատգամավորի գնահատմամբ Ռուսաստանին երբևիցե դուր չեն գա նման աջակցությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից Վրաստանին աջակից հայտարարություններ արվել են, Միացյալ Նահանգներ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցի շրջանակներում: Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայք էջում տեղադրվել է, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Մայք Պոմպեոյի ամփոփիչ հայտարարությունը, որտեղ նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի նկատմամբ կրկին հստակ է և շարունակվելու է: Մայք Պոմպեոն զրուցել է նաև Ռուսաստանի ագրեսիայի մասին: Պետքարտուղարի հայտարարությամբ, չնայած նրան, որ Վրաստանի տարածքների 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, երկիրը շարունակում է բարեփոխումների իրականացումը: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան և աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: