Մայք Պոմպեոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ՈՒկրաինայի հարցը
Մայք Պոմպեոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ՈՒկրաինայի հարցը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ՈՒկրաինայի հարցը: Այս մասին հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ՈՒկրաինայի հետ միասին Պոմպեոն հանդիպմանը բարձրացնելու է նաև՝ Վենեսուելայի, Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Կողմերը քննարկելու են զինվածության վերահսկման նոր պայմանագրի շուրջ, որի նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահը:

Մայք Պոմպեոն Սոչի է մեկնելու այսօր: Այցի շրջանակներում բացի Վլադիմիր Պուտինի, Պոմպեոն հանդիպելու է նաև Սերգեյ Լավրովի հետ: