Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ
Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին տեղեկությունը տարածում է պետքարտուղարությունը:

Ինչպես նշված է պետքարտուղարության մամուլի խոսնակ, Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ, Մայք Պոմպեոն երկու երկրների առաջնորդներին խնդրել է, կատարել հրադադարի ռեժիմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորման ճանապարհների որոնման պարտավորությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորման ճանապարհներ չունի:

Պետքարտուղարը ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների լիարժեք կատարման պարտավորությունը և հաստատել հոկտեմբերի 17-ին Փարիզում հրապարակված հայտարարությունը, որը համապատասխանում էր՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայիև Ռուսաստանի առաջնորդների հոկտեմբերի մեկին արված հայտարարությանը:

Թողնել մեկնաբանություն