Մայք Փոմփեոն մարտին կայցելի Քուվեյթ
Մայք Փոմփեոն մարտին կայցելի Քուվեյթ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն մարտին այցելելու է Քուվեյթ: Այս մասին տեղեկություն է տարածում Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը:

ԱՄՆ-ի պետական քարտուղարը հունվարին շրջագայության էր Մերձավոր Արևելքում, որի շրջանակներում նա այցելել է Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և Քաթար: Սակայն, Մայք Փոմփեոն շրջագայությունը ժամանակից շուտ դադարեցրել էր ընտանիքի անդամի մահվան պատճառով: