Մայք Փոմփեոն Գերմանիայի փոխարեն այցելել է Իրաք
Մայք Փոմփեոն Գերմանիայի փոխարեն այցելել է Իրաք

ԱՄՆ-ի պետական քարտուղարը Գերմանիայի փոխարեն այցելել է Իրաք: Մայք Փոմփեոյի այցը մայրաքաղաք Բաղդադ տևել է 4 ժամ: Այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ի առաջին դիվանագետը հանդիպել է իրաքցի քաղաքական առաջնորդներին:

Քննարկման գլխավոր թեման եղել է Իրանի հետ վերջին ժամանակաշրջանում հարաբերությունների սրացումը, սակայն իրաքցի քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո Մայք Փոմփեոն զրույցի այլ մանրամասների մասին հայտարարություն չի արել:

Դրան զուգահեռ, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայվել է ամերիկյան ավիափոխադրողը:

Ինչպես հայտնի է, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը պաշտոնական այցով պետք է մեկներ Գերմանիա, սակայն անսպասելիորեն չեղարկել է այը Եվրոպա: