Մայք Փոմփեոն այսօր հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ
Մայք Փոմփեոն այսօր հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Տարածված տեղեկությամբ, առաջին բանակցություններն անցկացվելու են ադրբեջանցի նախարարի հետ: Մայք Փոմփեոյի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով 17:30-ին, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները՝ 18:30-ին:

Հանդիպումից հետո դիվանագետների մամուլի համար մեկնաբանությամբ հանդես գալը նախատեսված չէ:

Զուգահեռաբար, ռուսական մամուլը տարածում է տեղեկություն, որ Վաշինգտոն է մեկնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով աշխատող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից ի վեր: Չնայած Մոսկվայում կնքված երկու հրադադարի, հակամարտությունը շարունակվում է: