Մայք Փոմփեոն այս պահին հանդիպում է Իլիա Երկրորդի հետ
Մայք Փոմփեոն այս պահին հանդիպում է Իլիա Երկրորդի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպումն ընթանում է պատրիարքարանում:

ԱՄՆ պետքարտուղարն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Հանդիպում կկայանա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մայք Փոմփեոն երեկ ժամանել է Վրաստան, այսօր կավարտի իր այցը, որից հետո կմեկնի Իսրայել: