Մայք Փոմփեո. Նախագահ Թրամփի և ԱՄՆ-ի ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք չեք զգա աջակցության պակաս Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին
Մայք Փոմփեո. Նախագահ Թրամփի և ԱՄՆ-ի ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք չեք զգա աջակցության պակաս Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին

Վրաստանի ջանքը հզորացնում է հավատս և նախագահ Թրամփի և ԱՄՆ-ի ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք չեք զգա աջակցության պակաս Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձի հետ հանդիպումից հետո, համատեղ մամլո ասուլիսին:

ԱՄՆ-ի պետական քարտուղարը զրուցել է ռազմավարական գործընկերության խարտիայի 10-ամյա հոբելյանի հետ կապված և նշել, որ հոբելյանական հռչակագրում, որը հրատարակվել է այսօր, սահմանված են երկկողմ հարաբերությունների առաջիկա ուղղությունները:

«Հույս ունեմ, որ հարաբերությունները կրկին կընթանան սերտ բարեկամական ոգով և կհիմնվեն ընդհանուր պարտականությունների վրա: Վրաստանն ստանձնել է առաջատարի դերը որպես ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դաշնակից և հավանաբար,  սա այն պատճառներից, որի համար սերտ համագործակցում ենք»,- նշել է Մայք Փոմփեոն:

Մայք Փոմփեոյի հայտարարությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:

Թողնել մեկնաբանություն